Ամերիկուհին 1 մլն դոլար է շահել վաճառականի խորհրդի շնորհիվ


06:41 , 29 հունիս, 2019

Ամերիկյան Միչիգան նահանգի բնակչուհի Դոն Զենդթը վիճակախաղով մեկ մլն դոլար է շահել լցակայանի աշխատակցի խորհրդի շնորհիվ:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, Դոնի խոսքով՝ վիճակախաղի տոմսեր գնել իրեն խորհուրդ է տվել լցակայանում աշխատող վաճառողը:

Տաս տոմս գնելով՝ նա, քիչ էր մնում, մոռանար դրանք կրպակում, սակայն նույն աշխատակիցը հիշեցրել է իրեն տոմսերի մասին: Մի քանի օր անց ամերիկուհին տեղեկացել է, որ միլիոն դոլարի շահողն է դարձել

60-ամյա կինը խոստովանել է, որ սկզբում չէր հավատում իր հաջողությանը: Վերջինս նշել է, որ աշխատանքից հեռանալու մտադրություն դեռևս չունի: Այժմ նա նախատեսում է տան վերանորոգմամբ զբաղվել: