Հայերը «Big Seven Travel»-ի՝ ամենասեքսուալ ազգությունների լավագույն 10-յակում են


07:42 , 29 հունիս, 2019

«Big Seven Travel»-ը ներկայացրել է աշխարհի 50 ամենասեքսուալ ազգությունների վարկանիշային աղյուսակը: Հայաստանը հայտնվել է վարկանիշային աղյուսակի 8-րդ հորիզոնականում:

«Քարդաշյան ընտանիքը Հայաստանի համար աշխարհի ամենասեքսուալ ազգությունների քարտեզում առաջատար դիրք է գրավում»,- նշվում է հրապարակման մեջ:

Աղյուսակը գլխավորել են ուկրաինացիները: Երկրորդ տեղում են դանիացիները, որոնց հետևում են ֆիլիպինցիները, բրազիլացիներն ու ավստրալացիները: Ցանկը եզրափակում են իռլանդացիները:

Վարկանշային ցուցակը կազմվել է սոցկայքերում՝ ավելի քան 1,5 մլն օգտատերերի շրջանակում։