00:30 , 29 հունիս, 2019Բնական գազից սինթետիկ բենզինի ստացման աշխարհում առաջին գործարանն ուրբաթ սկսել է աշխատանքը Թուրքմենստանի Ախալի վելայաթի Օվանժդանդեպե քաղաքում, տեղեկացնում է երկրի Պետական տեղեկատվական գործակալությունը։
Ձեռնարկությունը մտադիր է վերամշակել 1,785 մլրդ խորանարդ մետր գազ և արտադրել «Էկո-93» տեսակի 600 հազար տոննա բենզին, ինչպես նաև 12 հազար տոննա դիզվառելիք ու տարեկան 115 հազար տոննա հեղուկացված բնական գազ (ՀԲԳ)։
«Էկո-93» սինթետիկ բենզինի որակի և նավթից ստացված բենզինի համեմատական գնահատականն անցկացնելիս պարզվել է, որ գազից բենզինի օգտագործման ժամանակ արտադրվում է 50 անգամ ավելի քիչ ծծումբ, 3,5 անգամ պակաս բենզոլ, այլ ածխածիններ՝ 20 տոկոսով քիչ։ Դա թույլ է տալիս իջեցնել վնասակար գազերի արտանետումների մակարդակը շրջակա միջավայր։
Գործարանի կառուցման արժեքը կազմել է 1,7 մլրդ դոլար։ Ֆինանսավորմանը մասնակցել է «Ճապոնիայի միջազգային համագործակցության բանկը»։ Գործարանը կառուցվել է ճապոնական Kawasaki Hemi Indastriz և թուրքական Renessans ընկերությունների կողմից։ Ստեղծվել է 800 աշխատատեղ։
Ji-ti-Ji tu Gasoline անվամբ նախագիծը իրականացրել են Haldor Topse դանիական ընկերության մշակած TIGAZ տեխնոլոգիայի օգնությամբ, այդ տեխնոլոգիան աշխարհում առաջին անգամ կիրառվել է Թուրքմենստանում։
«Էկո-90» բենզինի առաջին խմբաքանակը՝ 60 տոննա, կուղարկեն որպես մարդասիրական օգնություն Աֆղանստան։ Գազոբենզինի խմբաքանակի պատվերներ արդեն կատարել են Բուլղարիան, Հունաստանը, Ռումինիան և այլ երկրներ։