Բանվորներն աղբավայրում հին չհրկիզվող պահարան են գտել, որի մեջ մեծ քանակությամբ գումար է եղել (Photo)


03:08 , 29 հունիս, 2019

Բրիտանական Գրեյթ-Բլակենհեմ քաղաքի մոտ գտնվող աղբավայրում աշխատողները մի քանի փակ չհրկիզվող պահարան են հայտնաբերվել։ Հայտնաբերելուց հետո նրանք սկսել են վերամշակել այդ պահարանները և նրանցից մեկի մեջ 25 հազար դոլար են հայտնաբերել։

Ոստիկաններին չի հաջողվել գտնել պահարանի սեփականատիրոջը, այդ պատճառով ողջ գումարը փոխանցվելու է բարեգործության։