13:41 , 25 հունիս, 2013
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հունիսի 24-ին ոստիկանության Իջևանի բաժնում նյութեր են ստացվել, որ մայիսին անհայտ անձինք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության մասնաճյուղի «Վալոդի փոս» կոչվող տեղամասից ապօրինի հատել են տարբեր տեսակի և տրամագծի 53 ծառ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 3.414.000 դրամի վնաս:
Փաստի առթիվ Տավուշի մարզի դատախազության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որը հունիսի 24-ին ուղարկվել է ոստիկանության Տավուշի քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն: