Toyota ընկերության հիմնադիր Սակիտի Տոյոդան մշտապես օգտվել է «հինգ «ինչու»-ների» կանոնից


14:08 , 28 հունիս, 2019

Այսօր որոշել ենք մեր ընթերցողներին մի հետաքրքիր պատմություն ներկայացնել Toyota ընկերության հիմնադիր Սակիտի Տոյոդայի մասին։ Ոչ ստանդարտ մտածողության մարդ լինելով՝ նա իր համար ստեղծել էր «հինգ «ինչու»-ների» կանոնը, որի էությունը շատ հասարակ է. դուք առաջին «ինչու»–ն եք հարցնում, պատասխանում եք դրան և հետևելով պատասխանին՝ հաջորդ «ինչու»–ն եք հարցնում և այդպես 5 անգամ։ Այս կանոնն այսպես է աշխատում (մուշտակի օրինակի վրա).

Հարցնում ես քեզ. ինչո՞ւ եմ ես մուշտակ ուզում։ Սա առաջին «ինչու»-ն է։

Պատասխանում ես. «Որովհետև ուզում եմ բոլորին զարմացնել»։

Երկրորդ «ինչու-ն. ինչո՞ւ ես ուզում զարմացնել։

Պատասխան. «Որպեսզի ինձ վրա ուշադրություն դարձնեն»։

Երրորդ «ինչու»-ն. ինչի՞դ է պետք, որ քեզ վրա ուշադրություն դարձնեն։

Պատասխան. «Որովհետև ինձ անվստահ եմ զգում»։

Չորրորդ «ինչու»-ն. ինչո՞ւ ես քեզ անվստահ զգում։

Պատասխան. «Որովհետև ոչ մի կերպ չեմ կարողանում դրսևորել ինձ կյանքում, որովհետև դոփում եմ նույն տեղում»։

Հինգերորդ «ինչու»-ն. ինչո՞ւ չես կարողանում դրսևորվել։

Պատասխան. «Որովհետև զբաղվում եմ նրանով, ինչն ինձ դուր չի գալիս»։

Դե ասա հիմա՝ ի՞նչ կապ ուներ այստեղ մուշտակը։