Փակ է լինելու Ծ.Իսակով պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյան փողոց տանող ճանապարհահատվածը


13:50 , 28 հունիս, 2019
ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ս.թ. հունիսի 28-ին ժամը 19:00-ից մինչև ս.թ. հունիսի 29-ը ժամը 07:00 փակ է լինելու Ծ.Իսակով պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյան փողոց տանող ճանապարհահատվածը (ԱՄՆ-ի դեսպանատնից մինչև Մ.Մելքոնյան տանող ճանապարհը):
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար: