Երեխաների դաստիարակության և հասունացման հետ կապված շատ հարցեր կան, որոնց պատասխանները ծնողները չգիտեն։ Շատ հաճախ այն պատճառով, որ անհարմար են զգում բարձրաձայնել դրանք, հատկապես, երբ թեման շատ նուրբ է, կամ էլ նրանք պարզապես չգիտեն, թե ում խորհրդատվությանը դիմեն։ Այսօր միասին փորձենք գտնել այն հարցի պատասխանը, թե երբ է կարելի աղջիկներին սափրել թևատակերը կամ մարմնի մյուս մասերը։
Սեռական հասունացման առաջին նշանը կրծքի աճն է, որը սկսվում է 10,5 տարեկանում։ Մի քանի ամիս անց, երբ կաթնագեղձերը սկսում են մեծանալ, հայտնվում են նաև մարմնի մազերը «անցանկալի» հատվածներում, այդ թվում՝ թևատակերին։
Իրականում ամեն բան կախված է երեխայի առանձնահատկություններից և սեռական զարգացումից։ Որոշ աղջիկներ սկսում են ազատվել անցանկալի մազերից 11 տարեկանում այն դեպքում, երբ մյուսները սկսում են դրան ուշադրություն դարձնել միայն 14 տարեկանում։
Պատմեք ձեր երեխային, թե ինչ միջոցներ գոյություն ունեն մարմնի մազածածկույթի դեմ պայքարելու, և որի վրա պետք է կանգնի նրա ընտրությունը։ Սեռական հասունացման փուլում գտնվող աղջկա համար լավագույն տարբերակը կլինի սափրիչը՝ խոնավեցնող շերտով, շարժվող գլխիկով և հարմար բռնակով։
Նաև բացատրեք ձեր դստերը, թե որքան հաճախ պետք է փոխի ածելին և ինչ լրացուցիչ միջոցներ արժե օգտագործել դեպիլյացիայի ժամանակ (գելեր կամ սափրվելու փրփուրներ)։