Սպիտակ տունը` Թրամփ-Պուտին հանդիպման մասին


12:10 , 28 հունիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի` Օսակայում «Մեծ քսանյակ»-ի շրջանակում կայացած հանդիպումն ավարտվել է: Այն տևել է 1,5 ժամ:

Սպիտակ տունը իր թվիթերյան էջում անդրադարձել է հանդիպմանը:

«Նոր ավարտեց նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրանք համաձայնել են, որ հարաբերությունների բարելավումը բխում է երկու երկրների և ամբողջ աշխարհի շահերից։ Նրանք նաև քննարկել են իրավիճակը Իրանում, Սիրիայում, Վենեսուելայում և Ուկրաինայում»,- ասվում է գրառման մեջ: