Մեդելյին. կոլումբիական քաղաքը, որը մի ժամանակ ղեկավարում էին նարկոդիլերները, այսօր այսպիսի տեսք ունի


21:00 , 28 հունիս, 2019

Եթե սիրում եք ֆիլմեր դիտել նարկոկարտելների մասին, ապա անպայմանորեն լսած կլինեք Մեդելյինի մասին: Այս քաղաքը հայտնի է ողջ աշխարհում՝ շնորհիվ խոշոր կարտելի, որը ղեկավարում էր Պաբլո Էսկոբարը, այդ իսկ պատճառով Մեդելյին անվանումը լսելիս բոլորը սարսափելի պատկեր են ստանում իրենց մտքում. փողոցային կրակոցներ, թմրանյութեր և այլն: Սակայն սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Այսօր Մեդելյինում կա ինչպես վատը, այնպես էլ լավը:

Մեդելյինը Կոլումբիայի գլխավոր քաղաքներից է համարվում՝ շնորհիվ իր համալսարանների, գիտնականների, կոմերցիաների, արդյունաբերության և փառատոների:

2013 թ. փետրվարիին Urban Land Institute-ը Մեդելյինը կոչեց ամենանորարարական քաղաքն աշխարհում քաղաքականության, կրթության և հասարակական զարգացման ոլորտներում:

Վերջին հարցումների արդյունքում Մեդելյինը ճանաչվել է կյանքի համար Հարավային Ամերիկայի լավագույն քաղաքներից մեկը՝ առաջին հորիզոնականը զիջելով Սանտյագո-դե-Չիլիին: Եվրոպայում այս տիտղոսը շնորհված է Բարսելոնային և Լիսաբոնին:

2013 թ. Մեդելյինը Հարավային Ամերիկայում լավագույն քաղաքը ճանաչվեց կորպորատիվ բիզնեսի համար և ստացավ Հարվարդի համալսարանի Veronica Rudge Urbanism Award մրցանակը:

Մեդելյինը մի ժամանակ վտանգավոր քաղաք էր համարվում, քանի որ այստեղ էր գտնվում Մեդեյլինյան կարտելը՝ հիմնված Պաբլո Էսկոբարի կողմից, որի ձեռքով հազարավոր անմեղ մարդիկ են զոհվել։

2002 թ. հոկտեմբերին նախագահ Ալվարո Ուրիբեն հրահանգեց զինվորականներին անցկացնել «Օրիոն» օպերացիան, որի նպատակը քաղաքային FARC և AUC զինված խմբերի դեմ պայքարն էր: 2003-2006 թթ. զինաթափվեցին բոլոր խմբավորումները՝ 3000 մարդ:

Սակայն 2007-2008 թթ. սպանությունների թիվն աճեց 33%-ով՝ 654-ից հասնելով 871-ի:

2010 թ.-ից սպանությունների թիվը կրկին անկում գրանցեց, սակայն աղքատ թաղամասերում հանցավորության մակարդակը շարունակում է շատ բարձր մնալ:

Բուսաբանական այգին զբաղեցնում է 14 հեկտար տարածք և ներառում է 4500 տեսակի ծաղիկներ ու 139 տեսակի թռչուններ:

Օրխիդեորաման յուրօրինակ ճարտարապետական կառույց է, որտեղ աճեցվում են մեծ թվով տարատեսակ խոլորձներ: