Կարծում եմ՝ հայերը լարվածություն են զգում Թուրքիայում. Էնդրյու Բրանսոն


07:30 , 28 հունիս, 2019

Operativ.am-ը գրում է․

Ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ռեժիմը թշնամաբար է տրամադրված քրիստոնյաների նկատմամբ: Բրանսոնին ձերբակալել էին Թուրքիայում, ավելի ուշ նրան վերադարձրել էին ԱՄՆ դիվանագիտական սկանդալից հետո:

Նրա խոսքով՝ թուրքերի մեծ մասն իրենց մուսուլման է համարում, սակայն Էրդողանի ռեժիմն իսկապես «կրակի վրա յուղ է լցնում»:

«Կարծում եմ՝ քրիստոնեական խմբերը՝ հայերը եւ մյուսները, լարվածություն են զգում Թուրքիայում»,- ասել է Բրանսոնը միջազգային կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ հանձնաժողովի կազմակերպած լսումների ընթացքում: