Ստեղծվել է կանանց լուսանկարներում մերկացնող ծրագիր (Photo)


04:44 , 28 հունիս, 2019

Ստեղծվել է նեյրոնային ցանցի միջոցով լուսանկարներում կանանց հագուստը ջնջող և իրական մերկ պատկեր ստացող ծրագիր՝ գրում է Vice-ն։

Ծրագիրը, որը կոչվում է DeepNude, օգտագործելով հագնված մարդու լուսանկարը, ստեղծում է նույն անձի նոր՝ մերկ պատկերը:

Ներկայումս ծրագիրն աշխատում է բացառապես կանանց լուսանկարներով, սակայն հետագայում պետք է ստեղծվի նաև տղամարդկանց մերկացնող տարբերակը:

Ծրագիրն առավել արդյունավետ աշխատում է այն լուսանկարների հետ, որոնցում պատկերված են մարմնի առավել բաց մասերով կանայք։