04:44 , 28 հունիս, 2019Ստեղծվել է նեյրոնային ցանցի միջոցով լուսանկարներում կանանց հագուստը ջնջող և իրական մերկ պատկեր ստացող ծրագիր՝ գրում է Vice-ն։
Ծրագիրը, որը կոչվում է DeepNude, օգտագործելով հագնված մարդու լուսանկարը, ստեղծում է նույն անձի նոր՝ մերկ պատկերը:
Ներկայումս ծրագիրն աշխատում է բացառապես կանանց լուսանկարներով, սակայն հետագայում պետք է ստեղծվի նաև տղամարդկանց մերկացնող տարբերակը:
Ծրագիրն առավել արդյունավետ աշխատում է այն լուսանկարների հետ, որոնցում պատկերված են մարմնի առավել բաց մասերով կանայք։
