Յուրաքանչյուր բժիշկ իր յուրահատուկ հայացքներն ունի առողջության ու բժշկության նկատմամբ ընդհանուր առմամբ։ Եվ դա հիանալի է․ բազմազան մտքերը նոր գաղափարներ են ծնում։ Բժիշկ Վոնգը ճապոնացի մասնագետ է բացառիկ տեսակետով այն հարցի վերաբերյալ, թե ինչ եղանակով է պետք պահպանել առողջությունը։
Բժիշկ սննդաբանների համաշխարհային գիտաժողովի ժամանակ նրա ելույթը սենսացիա առաջացրեց գիտական աշխարհում։
Ստորև ներկայացնում ենք նրա փոքր հարցազրույցը, որը ցույց է տալիս ամեն ինչին թեթևությամբ ու հումորով վերաբերվելու պարզ ճշմարտությունը, և այդ ժամանակ գործերը հաստատ լավ կընթանան։
Քո սիրտը ստեղծված է զարկելու համար։ Ինչպես և ցանկացած օրգան, այն ժամանակի հետ մաշվում է։ Եթե դու ստիպես սրտին արագ բաբախել, դա բոլորովին չի նշանակում, որ այն քեզ երկար կծառայի։ Ավտոմեքենայով ընթանալիս արագությունն ավելացնելով՝ հիմարություն է հույս դնել դրա ծառայելու ժամկետի երկարացման վրա։
Գինին պատրաստում են մրգերից, գարեջուրը՝ ածիկից, գարուց, խմորիչից ու գայլուկից։ Նույնիսկ բրենդին են պատրաստում խաղողի գինուց։ Պատկերացնո՞ւմ ես, թե որքան օգտակար նյութեր են անցնում կողքովդ, երբ դու հրաժարվում ես խմելուց։
Դու ունես մարմին և ճարպ, դրանց հարաբերակցությունը 1։1 է։ Եթե դու 2 մարմին ունենայիր, հարաբերակցությունը 2։1 կլիներ։ Ես այդպես եմ կարծում։
Չէ՞ որ դրանք այնքան կարևոր բան են, չէ՞։ Իմ փիլիսոփայությունը պարզ է։ Եթե մարզանքից հետո քեզ մոտ ոչինչ չի ցավում, դա արդեն առավելություն է։
Անգամ վախենում եմ պատկերացնել առանց ձվածեղի նախաճաշը։
Ես վստահ եմ, որ շոկոլադի ծառի սերմերը, ինչպես մնացած բոլոր սերմերը, հզոր ռեսուրս են լավ ինքնազգացողության համար։
Իսկ ի՞նչ կասեք կետաձկան մասին։ Դրանք անընդհատ լողում են, բայց ո՞ւր է արդյունքը։
Շրջանը նույնպես կառուցվածքի ձև է։ Ես իմ կառուցվածքին չեմ կասկածում։
Կյանքը չպետք է ձանձրալի ճանապարհորդություն լինի դեպի գերեզման՝ մինչև կյանքիդ վերջին օրերը մարմինը գրավիչ ու առողջ պահելու մտադրությամբ։ Ես դա այսպես եմ տեսնում․ մի ձեռքում՝ գինու գավաթ, մյուսում՝ շոկոլադի սալիկ, մարմինս ծերացել է, բայց ես սուրում եմ ու բացականչում՝ այ սա արկած է։
1. Ճապոնացիները շատ քիչ ճարպ են օգտագործում ու ավելի քիչ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններից, քան բրիտանացիները։
2. Մեքսիկացիները շատ ճարպ են ուտում ու ավելի քիչ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններից, քան բրիտանացիները։
3. Չինացիները շատ քիչ կարմիր գինի են խմում ու ավելի քիչ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններից, քան բրիտանացիները։
4. Իտալացիները շատ են կարմիր գինի խմում ու ավելի քիչ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններից, քան բրիտանացիները։
5. Գերմանացիները շատ գարեջուր են խմում, շատ նրբերշիկ ու ճարպոտ սնունդ են ուտում, բայց ավելի քիչ են տառապում սիրտ-անոթային հիվանդություններից, քան բրիտանացիները։
Խելամիտ մոտեցում ամեն ինչում է պետք։ Որոշ մարդիկ այնքան են տարվում առողջ ապրելակերպով, որ մոռանում են ապրել, բայց չէ՞ որ կյանքն անխուսափելիորեն անցնում է։
Մի ընկեք ծայրահեղությունների մեջ։ Երբեմն ձեզ հաճույքներ թույլ տվեք, առողջության նկատմամբ հոգ տանելը չպետք է քո կյանքը վերածի ձանձրալի գոյության։