ԱՄՆ-ում 10 հազար մարդ առանց էլեկտրաէներգիայի է մնացել սկյուռիկի պատճառով


13:00 , 25 հունիս, 2013

Վիչիտա քաղաքում (Կանզաս նահանգ) ավելի քան 10 հազար մարդ առանց էլեկտրաէներգիայի է մնացել սկյուռիկի պատճառով: 

Տեղի պաշտոնյաները կրծողներին մեղադրել են սարքավորումները վնասելու մեջ՝ հաղորդում է Los Angeles Times-ը: 

Westar ընկերության հազարավոր հաճախորդներ ստիպված են եղել մեկուկես ժամ հրաժարվել էլեկտրական սարքերի օգտագործումից: 

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 25-ին՝ տեղի ժամանակով ժ. 01:50-ին: Մինչև ժ. 03:30-ը մասնագետները կարողացել են վերականգնել էլեկտրաէներգիայի մատակարարումը տների մեծ մասում: