Վրաստանի վարչապետը Սահակաշվիլու կուսակցությանն է մեղադրել Թբիլիսիում անկարգությունների կազմակերպման մեջ


22:50 , 27 հունիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն կարծում է, որ Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլու կուսակցությունը պետք է պատասխանատվություն կրի Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: «Այդ օրերին, այն ինչ տեղի ունեցավ Թբիլիսիում խորհրդարանի դիմաց, դրա համար  պետք է պատասխանատվություն կրի այն ապակառուցողական ուժը, որը ժողովրդի արդարացի բողոքը օգտագործեց իր քաղաքական շահերի համար: Դա Սահակաշվիլին է և նրա կուսակցությունը: Նրանք դա արեցին և մարդկանց հետո թողեցին դժվար իրավիճակում մենակ: Դա ապազգային վարքագիծ է»,- ասել է Բախտաձեն: