Պետդեպը միջուկային գործարքից հրաժարվելու դեպքում Իրանին սպառնացել է նոր պատժամիջոցներով


01:00 , 28 հունիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Իրանը պետք է լսի միջազգային հանրությանը, որը կոչ է անում նրան` վերադառնալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով նրան վերապահված պարտավորությունների կատարմանը, հակառակ դեպքում Թեհրանը կհանդիպի նոր պատժամիջոցների: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի ներկայացուցիչը, մեկնաբանելով Իրանի իշխանության հայտարարությունն առ այն, որ իրենք պատրաստվում են հունիսի 27-ից հետո արագացնել ուրանի հարստացման տեմպերը: