Վթարից հետո մոտոցիկլավարն իր կողոսկրից դանակ է պատրաստել (Photo)


03:08 , 28 հունիս, 2019

28-ամյա մոտոցիկլավար Մորենո Սկվարչը ավտովթարից հետո, բառիս բուն իմաստով, հավաքել է իր փշրված մնացորդները։ Խնդիրն այն է, որ նա պահպանել է իր կողոսկրի փշրված հատվածները և իր ընկերոջ օգնությամբ դրանցից դանակ է պատրաստել։

Վթարից հետո բժիշկները տղային քայլելու հույս չէին տալիս, սակայն 7 վիրահատություններից և մետաղական ձողեր տեղադրելուց հետո Մորենոն կրկին սկսեց քայլել։