Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի ինքնաթիռում հայտնաբերվել է 40 կգ կոկաին տեսակի թմրանյութ


20:40 , 27 հունիս, 2019

Hraparak.am-ը գրում է.

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի ինքնաթիռում հայտնաբերվել է 40 կգ կոկաին տեսակի թմրանյութ։ Այս մասին հայտնում է «Գազետա»-ն։ Ըստ հաղորդման, թմրանյութը հայտնաբերվել է այն ժամանակ, երբ նախագահը պատրաստվել է մեկնել Ճապոնիա՝ «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովին մասնակցելու համար։

Իսպանիայում վառելիքի պաշարի լրացման համար կարճատեւ դադարի ընթացքում էլ հայտնաբերվել է թմրանյութի խմբաքանակը։ Նախագահը Բոլսոնարուն հայտարարել է, որ որեւէ կապ չունի այդ թմրանյութերի հետ։ Սկսվել է հետաքննություն դեպքի առնչությամբ։