Իվանկա Թրամփը Ճապոնիա է ուղևորվել վերարկուով երեսուն աստիճան շոգին


20:20 , 27 հունիս, 2019

ԱՄՆ նախագահի դուստր, մոդել, ձեռներեց Իվանկա Թրամփի լուսանկարները հերթական անգամ գրավել են հասարակության ուշադրությունը: Ճապոնիա՝ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին մեկնելիս նա չափից դուրս տաք հագուստ է ընտրել: @ivankatrumppix ֆան-աքաունթում հրապարակվել են նախագահի դստեր լուսանկարները, որտեղ նա մինչև վերջ կոճկված վերարկուով է՝ չնայած երեսուն աստիճան շոգին: Իվանկա Թրամփին նկարահանել են Վաշինգտոնի մոտակայքում տեղակայված Էնդրյուս ավիացիոն բազայում: Նախագահի դուստրը ուղևորվել է Ճապոնիա՝ G20 գագաթնաժողովին: Այցելության համար ընտրված նրա վերարկուի գինը 750 դոլար է: Իվանկան կերպարը համալրել է սպիտակ բարձրակրունկներով և սեփական ապրանքանիշի խոշոր պայուսակով:

Նշվում է, որ Իվանկա Թրամփը G20 գագաթնաժողովին մասնակցում է արդեն երրորդ տարին անընդմեջ, ինչ նրա հայրը՝ Դոնալդ Թրամփը, զբաղեցրել է ԱՄՆ նախագահի պաշտոնը: Այս անգամ նա միջոցառմանը հանդես կգա կանանց իրավունքների ընդլայնման մասին ելույթով: