Քիմ Քարդաշյանի «Kimono» ներքնազգեստի ապրանքանիշը զայրացրել է Ճապոնիայի բնակիչներին


18:20 , 27 հունիս, 2019

Ամերիկացի մոդել Քիմ Քարդաշյանի մարմնի ուրվագիծը շտկող ներքնազգեստի նոր գիծը զայրացրել է Ճապոնիայի բնակիչներին: «Kimono» անվանումով ապրանքանիշից դժգոհ են սոցցանցերի որոշ օգտատերեր: Աստղը դրա համար Instagram-ում հաշիվ է բացել, որն անմիջապես լցվել է բացասական մեկնաբանություններով:

Օգտատերերը նույնիսկ #KimOhNo հեշթեգ են թողարկել՝ Քարդաշյանի հավաքածուի դեմ պայքարելու համար: Նրանցից մեկը վրդովված է kimono բառի օգտագործման համար:

«360» հեռուստաալիքին տված հարցազրույցում աղջիկը հայտարարել է, որ այդ արարքը նա սոցցանցերում «աղմուկ բարձրացնելու» միտումնավոր փորձ է համարում: Նա ընդգծել է, որ մշակութային արժեքների վարկաբեկումն անընդունելի է:

«Մենք վախենում ենք, որ հիմա #kimono հեշթեգն օգտագործելու դեպքում գեղեցիկ կիմոնոների փոխարեն ներքնազգեստի պատկերներ կհայտնվեն»,- հայտարարել է օգտատերը:

View this post on Instagram

A post shared by Kim Kardashian West (@kimkardashian) on