Boeing 737 MAX-երում նոր մահացու խոտան են հայտնաբերել


18:00 , 27 հունիս, 2019

ԱՄՆ քաղաավիցայի դաշնային վարչությունը Boeing 737 MAX ինքնաթիռներում ռիսկի նոր պոտենցիալ գործոն է հայտնաբերել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ կարգադրվել է խախտումը կարգավորել։

Ավելի վաղ 400 օդաչուներ միացել են Boeing ամերիկյան ընկերության դեմ խմբակային հայցին՝ պահանջելով միլիոնավոր դոլարների վնասի փոխհատուցում։ Պատճառը ինքնաթիռի նախագծման ժամանակ «աննախադեպ» սխալներն են, որոնք թաքցվել են։