10 նախանշան, որ հենց առաջին ժամադրությունից հետո այլևս չպետք է հանդիպել. ուշադիր եղեք (Photo)


19:30 , 27 հունիս, 2019

Յուրաքանչյուր մարդ էլ ունի թերություններ, որոնք կարող են վնասել դիմացինին: Առաջին հանդիպման ժամանակ պետք է ուշադրություն դարձնել տղամարդու վարվելաձևին:

Բողոքում է նախկիններից

Սա ամենավատ արարքն է, որը կարող է անել հանդիպման եկած տղամարդն առաջին ժամադրությանը:

Հնարավոր է, որ նա դեռևս հիշում է իր անցյալը և չի կարողանում մոռանալ անցյալում կիսատ մնացած սերը: Միշտ հիշեք, որ առաջին հանդիպման ժամանակ պետք է խոսել ապագայից և դրան վերաբերող պլաններից, հակառակ դեպքում ոչ մի բան դուրս չի գա:

Բոլորին մեղադրում է իր անհաջողությունների մեջ

Այն մարդը, ով սովոր չէ պատասխանատվություն կրել, դժվար թե կյանքի լավ ընկեր դառնա:

Անհաջողություններ բոլորի հետ էլ պատահում են, սակայն եթե առաջին հանդիպմանը տղամարդն անհաջողություններից է խոսում, ավելի լավ է հեռու մնալ այդպիսի մարդուց:

Վիրավորում է

Տղամարդը, ով ցանկացած պարագայում գիտի, թե ինչ անել, լավագույն տարբերակն է: Իսկ եթե անիմաստ սկսում է վատաբանել Ձեզ ու Ձեր ընտրած հագուստը, ուրեմն՝ այստեղ անելիք չունեք:

Այլ կանանց է նայում

Ոչ մի վատ բան չկա, երբ հասուն տղամարդը հետաքրքրվում է աղջիկներով, սակայն ոչ ժամադրության ժամանակ:

Պարծենում է գումարով

Հարուստ մարդիկ երբեք չեն շեշտում, որ իրենք հարուստ են, քանի որ ոչ մեկի դա ապացուցելու կարիք չկա: Նրանց կարելի է տարբերել իրենց օծանելիքով, հագուստով և շատ այլ մանրուքներով:

Եթե տղամարդը սկսում է խոսել Միլանում արված գնումներից, ուրեմն՝ նա սովորական խաբեբա է: Հեռու մնացեք նրանից:

Միշտ հեռախոսի մեջ է

Ժամանակակից աշխարհում մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը համացանցում են անցկացնում: Եթե մարդ պատասխանում է զանգերին, նամակներին, սարսափելի չէ: Բայց եթե Ձեզ հետ եղած ժամանակ նա անդադար հեռախոսի մեջ է, ուրեմն՝ նա կախվածություն ունի, և Դուք նրա համար անհետաքրքիր եք:

Չափազանց շատ է մտածում առողջ ապրելակերպի մասին

Իհարկե, բոլորն էլ առողջ ապրելակերպի կողմնակիցներ են, սակայն եթե տղամարդը մտածում է միայն մարզումների մասին, ռեստորանում իր համար պատվիրել է հավի կրծքամիս և 10 հավկիթ, դա մտածելու առիթ է տալիս:

Քննադատ է

Չի ընդունում դիմացինի կարծիքը, սիրում է վիճել և ագրեսիվ է: Այսպիսի մարդու հետ շատ դժվար կլինի հարաբերություն ստեղծել:

Սա ուղղակի սիրախաղ է

Նույնիսկ առաջին ժամադրության ժամանակ հնարավոր է պարզել, թե որքանով են համապատասխանում Ձեր նպատակները:

Ձեր հետաքրքրությունները նրան հետաքրքիր չեն

Միգուցե Դուք դեմ եք գլոբալ տաքացմանը կամ սիրում եք արտասահմանյան գրականություն: Ավելի լավ կլինի միանգամից ասել նրան Ձեր հետաքրքրությունների մասին, որպեսզի հետո անակնկալներ չլինեն: