Քաղաքացիների մեծամասնության սոցիալ-տնտեսական վիճակը հեղափոխությունից հետո ոչ միայն չի բարելավվել, այլև ավելի է վատանում


13:50 , 27 հունիս, 2019

Քաղաքացիների մեծամասնության սոցիալ-տնտեսական վիճակը հեղափոխությունից հետո ոչ միայն չի բարելավվել, այլև ընդհակառակը՝ ավելի է վատանում։ Ցույց տանք, թե ինչ արդյունք է գրանցել թավշիստների սիրելի հեղափոխությունը։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ մարտին հայտարարագրված աշխատատեղերը ոչ միայն չեն ավելացել, այլև մի բան էլ կրճատվել են։ Նախորդ ամսվա համեմատ աշխատողների քանակը պակասել է 4 հազար 750-ով։

Սա իրոք մտահոգիչ ցուցանիշ է մի երկրի համար, որտեղ առնվազն 200 հազար մարդ աշխատանք գտնելու խնդիր ունի։ Սա դեռ կառավարության կողմից գործազրկության խթանման ողջ պատկերը չի ներկայացնում։ Սպասենք կառավարության կառուցվածքի փոփոխության և նախարարությունների միավորման արդյունքում կրճատումների մի հզոր ալիքի։

Ու այսպիսի պարադոքսալ վիճակում մարդիկ, որոնք իրենց կյանքում բախտ չեն ունեցել հայտնվելու որևէ պետական պաշտոնում, միանգամից հայտնվում են կառավարության վերին էշելոններում։ Այ այդպես է ստացվում, որ քայլարած և անփորձ ջահելները միջազգային հարթակներում Ռուբեն Ռուբինյանի նման չեն կարողանում զանազանել, թե ինչով է տարբերվում դեմ քվեարկելը կողմ քվեարկելուց։