Ուկրաինայից բացի ևս 6 երկրի պատվիրակություն որոշել է լքել ԵԽԽՎ-ն` Ռուսաստանի պատճառով


06:30 , 27 հունիս, 2019

Tert.am-ը գրում է.

Էստոնիայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Սլովակիայի պատվիրակությունները, հաջորդելով Ուկրաինային, որոշում են կայացրել լքել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստը: 
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, համապատասխան հայտարարությունը հրապարակել է ուկրաիանական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արևը:
Այս որոշումը երկրները կայացրել են, երբ ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել ռուսական պատվիրակության լիազորություններն ամբողջությամբ վերականգնելու մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։