Եվրոպացի գիտնականները և օդերևութաբանները կանխատեսում են անոմալ տապ հունիսի վերջին, ինչը կարող է հազարավոր մարդկանց մահվան պատճառ դառնալ՝ ըստ The Washington Post-ի:
Օդի ջերմաստիճանն բարձր կլինի Եվրոպայի արևմտյան և կենտրոնական մասերում: Մադրիդում, կանխատեսումների համաձայն, ջերմաստիճանը կբարձրանա մինչև +40.6 ° C, իսկ Ֆրանսիայում օդի ջերմաստիճանը հաջորդ ուրբաթ՝ հուլիսի 5-ին, կհասի + 45 ° С –ի, և նոր ազգային ռեկորդ կսահմանվի:
Անցյալ տարի Գերմանիայում շոգից մահացել է ավելի քան հազար մարդ, իսկ 2003 թվականին բարձր ջերմաստիճանի պատճառով 70 հազար մարդ է զոհվել Եվրոպայում: