07:07 , 27 հունիս, 2019Առաջին անգամ աճուրդի մասնակցող Քերվիլ Հոլենսը չհավատաց իր աչքերին, երբ տեսավ, որ հենց ինքն է գնել այն լոտը, որը, ըստ նրա, 9 հազար դոլար արժողությամբ վիլլա էր լինելու։ Այնուհետև նրան սպասում էր ևս մեկ անակնկալ. պարզվում է, որ նա ոչ թե տուն է գնել, այլ երկու տարածքների միջև գտնվող հողակտոր։
Ներկայումս նա փորձում է ապացուցել, որ իրեն խաբել են, և որ ինքը վիլլան է ցանկացել գնել և ոչ թե հողակտորը։ Սակայն Ֆլորիդա նահանգի իշխանություններն անբեկանելի են, քանի որ նման դեպքերում օրենքը գործարքի չեղարկում չի նախատեսում։
Իմիջիայլոց, Քերվիլի գնած հողակտորը գնահատվել է 50 դոլար։
