21:15 , 26 հունիս, 2019Tert.am-ը գրում է.
Ալեքսանդր Պեկարը, որն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցության կողմից իր թեկնածությունն է առաջադրել Գերագույն ռադայի ընտրություններում, մոտ 20 սխալ է թույլ տվել իր ինքնակենսագրականում: Այս մասին հաղորդում է zak-insider.com-ը:
Ինքնակենսագրականը նա տեղադրել է երեք ամիս առաջ՝ աշխատանքի որոնման կայքում: Աղբյուրը հրապարակել է այդ ինքնակենսագրականի սքրինշոթները՝ կարմիրով նշելով ավելի քան 20 սխալ: Թեկնածուն գրել է նաև, որ տիրապետում է հինգ լեզվի, սակայն չի հստակեցրել, թե հատկապես որ լեզուներին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ