Հուլիսի 9-ից Դոնի Ռոստով-Երևան չվերթ կլինի ամեն օր


20:10 , 26 հունիս, 2019

Panorama.am-ը գրում է.

«Ազիմուտ» ավիաընկերությունը հուլիսի 9-ից ամենաօրյա չվերթներ կսկսի Դոնի Ռոստով-Երևան և հակառակ ուղղությամբ։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվել է ավիափոխադրողի պաշտոնական կայքում։

Ներկա պահին Դոնի Ռոստովից Հայաստան և հակառակ ուղղությամբ հնարավոր է հասնել շաբաթվա մեջ հինգ օր՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։ Փոխադրողի գրաֆիկում երեկոյան չվերթներ կավելանան երեքշաբթի և հինգշաբթի օրերին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ