Բանգլադեշի բնակիչ մարդ-ծառը խնդրում է անդամահատել իր ձեռքերը (Photo)


16:11 , 26 հունիս, 2019

Հարավային Ասիայի Բանգլադեշի բնակիչ Բաժանդար անունով անձնավորությունը, որը հազվագյուտ հիվանդության պատճառով ստացել է ծառ-մարդ անվանումը, բժիշկներին խնդրում է անդամահատել իր ձեռքերը: Այս մասին հայտնում է AsiaOne-ն:

28-ամյա տղամարդը երկար ժամանակ պայքարում է հիվանդության դեմ և 2016 թվականից ի վեր արդեն 25 վիրահատության է ենթարկվել, սակայն ծառի խեժի նմանվող գոյացությունների աճը շարունակվում է:

Ինչ-որ պահի բժիշկները կարծել են, թե հաղթել են հիվանդությանը, սակայն 2018 թվականի գարնանը Բաժանդարի առողջական վիճակը վատթարացել է: Գոյացություններն այժմ ամբողջովին ծածկել են նրա ձեռքերը, և նա ցանկություն է հայտնել անդամահատելու դրանք, քանի որ այլևս չի կարողանում դիմանալ ցավերին:

Բժիշկների խորհուրդն այս առիթով որոշում կկայացնի: Երկրի վարչապետը հայտարարել է, որ բուժման ծախսերը հիվանդը չի հոգա: