ՍԴ նախագահը պետք է լինի դատավոր․ Աննա Կարապետյան


12:40 , 26 հունիս, 2019

Aysor.am-ը գրում է.

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն ցանկանում հստակ պատասխանել, թե ում են համարում ՍԴ դատավոր։

«Սահմանադրության անցումային դրույթները վիճահարույց են՝ «անդամներ», «դատավորներ»․․․ այս եզրույթները պետք է դեռևս բոլորիս համար բացահայտվեն», - խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Աննա Կարապետյանը։

Լրագրողները մի քանի անգամ հստակեցրին հարցը՝ ո՞վ պետք է լինի ՍԴ դատավոր, մինչդեռ ուղիղ պատասխան այդպես էլ չհնչեց։

«ՍԴ նախագահը պետք է լինի դատավոր», - ասաց Աննա Կարապետյանը։

Ճշտող հարցին՝ այսինքն Վահե Գրիգորյանին նկատի՞ ունի, Կարապետյանն ասաց․

«Ձեր կարծիքով՝ Սահմանադրական դատարանում երկու դատավորից բացի՝ ուրիշ դատավորներ կա՞ն։ Այս պահին երկու դատավոր է չէ՞ ՍԴ-ում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ