Պակիստանում 18-ամյա դերասանուհու դեմքին ծծմբաթթու են լցրել


11:11 , 25 հունիս, 2013

Պակիստանում տղամարդը հարձակվել է 18-ամյա դերասանուհի Բուշրա Վաիզի վրա և ծծմբաթթու է լցրել նրա դեմքին:

Utro.ru-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Նովշեր քաղաքում, իսկ տուժածի մոտ առկա են ծանր այրվածքներ, մասնավորապես, այրվել է նրա դեմքի աջ հատվածը, ձեռքերն ու ոտքերը և դերասանուհին կարող է կուրանալ:

Դերասանուհու վրա հարձակումը իրականացվել է այն պահին, երբ դերասանուհին քնած է եղել և չի կարողացել դիմադրություն ցույց տալ: