Շատերը արդեն սկսել են սպիտակ գիլասով մուրաբա պատրաստելը։ Ինչ խոսք, ես նույնպես պատրաստեցի։
Արդեն երկար տարիներ է՝ միշտ տատիկիս բաղադրատոմսով եմ պատրաստում և համոզված եմ, որ այն ամենահամեղն է։
Ահա բաղադրատոմսը։
Բաղադրամասեր
1.2 կգ շաքարավազ,
1,5 բաժակ ջուր,
վանիլին,
հիլ,
մեկ փոքր կտոր կիտրոն
Պատրաստման եղանակը
Ընտրել առողջ, հասուն գիլասներ։
Լավ լվանալ պոչերը մաքրել, կորիզները հեռացնել։
Հարկավոր է շաքարավազից օշարակ պատրաստել, որի մեջ ավելացնել հիլը, կիտրոնը, վանիլինը։
Գիլասները նույնպես լցնել օշարակի մեջ և եփել։
Ցանկալի է կրակը շատ կամաց լինի, որ չայրվի։