1963թ. այս օրը՝ հունիսի 26-ին, նախագահ Ջոն Քենեդին Արևմտյան Բեռլինում ունեցավ իր ամենահայտնի՝ «Ես բեռլինցի եմ» հռչակավոր ելույթը


04:42 , 26 հունիս, 2019

1963թ. այս օրը հունիսի 26-ին նախագահ Ջոն Քենեդին Արևմտյան Բեռլինում ունեցավ իր ամենահայտնի «Ես բեռլինցի եմ» հռչակավոր ելույթը:

«Երկու հազար տարի առաջ մարդու կողմից հպարտությամբ արտաբերվող բառերն էին «Civis Romanus Sum» կամ «Ես Հռոմի քաղաքացի եմ», իսկ այժմ ազատ աշխարհում հպարտությամբ արտաբերվող բառերն են «Ich bin ein Berliner»:
Բոլոր ազատ մարդիկ, որտեղ էլ որ բնակվելիս լինեն, բեռլինցի են, և որպես ազատ մարդ՝ ես հպարտանում եմ «Ich bin ein Berliner» բառերով: