Իրադարձություններ, որոնք տեղի են ունենալու ապագայում, և որոնց մենք ականատես չենք լինելու


02:43 , 26 հունիս, 2019

Մենք ապագայից շատ սպասելիքներ ունենք։ Դեպի Մարս առաջին թռիչք, թռչող մեքենաներ, բիոիմպլանտների մասսայականացում և շատ այլ բաներ, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան մեր կենդանության օրոք։ Սակայն մենք անմահ չենք և շատ իրադարձություններ, որոնք տեղի են ունենալու ապագայում, մենք երևի թե չենք տեսնի։

Ձեզ ենք ներկայացնում 4 այդպիսի իրադարձություն։

Չեռնոբիլ

Չեռնոբիլի ատոմակայանի վթարը տեղի է ունեցել 1986 թվականին։ Վթարից հետո ատոմակայանի շրջակայքը, այդ թվում՝ նաև Չեռնոբիլը, Պրիպյատը և մի շարք այլ տարածքներ վտանգավոր են դարձել կյանքի համար։ Ճառագայթման չափաքանակը նաև այսօր այնքան բարձր է, որ ցանկացած մարդ, թեկուզ կարճ ժամանակով այստեղ հայտնվելով, լուրջ վտանգի է ենթարկում իր կյանքը։

Պայթյունից հետո արտանետված ռադիոակտիվ մնացորդների քայքայման գործընթացն այնքան երկար է տևելու, որ Չեռնոբիլն անվտանգ կդառնա միայն 22 հազար տարի հետո։

Ծիր Կաթին + Անդրոմեդա

Պայթող աստղերի առկայծումն իհարկե գեղեցիկ է, սակայն իրական երկնային հրաշք տեղի կունենա 4 միլիարդ տարի հետո։ Ինչպես գիտեք, մեզ ամենամոտ գտնվող գալակտիկան Անդրոմեդան է։ Այն գտնվում է 2,5 միլիոն լուսատարի հեռավորության վրա և 300 կմ վայրկյան արագությամբ շարժվում է դեպի Ծիր Կաթինը։ Տիեզերքի համար սա շատ փոքր արագություն է, և եթե մենք հիմա այս գալակտիկան կարող ենք տեսնել միայն պարզ և մութ երկնքում, այն էլ՝ ոչ անզեն աչքով, ապա 2 միլիարդ տարի հետո այն տեսանելի կլինի նաև անզեն աչքով։ Եվս 2 միլիարդ տարի հետո Անդրոմեդան կբախվի Ծիր Կաթինի հետ, ինչը կուղեկցվի երկնքում բազմաթիվ լուսային առկայծումներով։ Բախումից հետո երկու գալակտիկաները կմիավորվեն մեկ հսկայական գալակտիկայի մեջ։

Նիագարայի ջրվեժ

Մեր մոլորակի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ Նիագարայի ջրվեժում, ամեն տարի նվազում է թափվող ջրի քանակը։ Հաշվարկների համաձայն՝ 52 հազար տարի հետո Նիագարա գետն այնքան կփոքրանա, որ հազարավոր մարդկանց սրտեր գերող հսկայական ջրվեժների համալիրից ոչինչ չի մնա։

Հայելային ամսաթվեր

Սա այդքան էլ իրադարձություն չէ, սակայն սիմվոլիկայի հանդեպ սերը միշտ բնորոշ է եղել մարդկային մշակույթին։ Այդ պատճառով պետք է նշել, որ 6009 թվականը 1961 թվականից հետո հաջորդ մոտ տարեթիվն է, երբ արաբական թվերով գրված տարեթիվը կարելի է շրջել և ոչինչ չի փոխվի։ 5002 թիվը որոշ փոփոխություններով նույնպես կարելի է դասել այսպիսի տարեթվերի շարքին։