250 երաժշտական ընկերություններ պարտավորվել են մինչև 2022 թ.-ը գենդերային հավասարակշռության հասնել


05:30 , 26 հունիս, 2019

Ավելի քան երկու հարյուր երաժշտական ընկերություններ մասնակցել են Keychange ծրագրին և պարտավորվել 2022 թ.-ին գենդերային հավասարակշռության հասնել: Երաժշտական կազմակերպությունների ամբողջական ցանկը հրապարակվել է Keychange կայքում:

Այս միջազգային ծրագիրը ստեղծվել է երաժշտության ոլորտում 50/50 գենդերային հավասարակշռության գաղափարը տարածելու համար: Ավելի վաղ նման նախաձեռնությամբ հանդես է եկել PRS հիմնադրամը, սակայն Keychange-ը ընդգրկում է ոչ միայն կատարողների և արտիստների, այլ նաև համերգային դահլիճների, գործակալությունների, կոնսերվատորիաների, նվագախմբերի, ապրանքանիշերի աշխատակիցների:

Այսօրվա դրությամբ ընկերությունում հավասար թվով տղամարդկանց և կանանց ներկայություն ապահովելու պարտավորություն են վերցրել London’s Southbank Centre, Barbican թատրոնը, Love Saves the Day և Walthamstow Garden Party փառատոնները: Նշվում է, որ գենդերային փոփոխություններ են ակնկալվում նաև ապրանքանիշերի հետ պայմանագիր կնքած կոմպոզիտորների, երաժիշտների, ինչպես նաև ետնաբեմի աշխատակազմի, թոփ-մենեջերների շրջանում: