Հոլիվուդյան դերասանները պիես են ներկացացրել Մյուլլերի զեկույցի մոտիվներով. New York Post


01:15 , 26 հունիս, 2019

168.am-ը գրում է․

Հոլիվուդյան աստղերը, որոնց թվում՝ Ալիսա Միլանո Զաքարի Քուինտոն եւ Մայքլ Շեննոն, պիես են խաղացել 2016 թվականի ամերիկյան ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» վերաբերյալ ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի մոտիվներով: Այդ մասին հայտնել է New York Post թերթը:

Հրատարակության տվյալներով՝ «Հետաքննություն. ճշմարտության որոնում տասը գործողությամբ» (The Investigation: A Search for the Truth in Ten Acts) վերտառությամբ պիեսը ուղիղ եթերով հեռարձակվել է 21:00-ին (Երեւանի ժամանակով 5:00-ին): Կայքում, որտեղ զետեղված է պիեսը, նշվում է, որ սցենարիստը Ռոբերտ Շենքանն է:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Հոլիվուդի աստղերը, որոնց թվում՝ Ռոբերտ Դե Նիրոն եւ Լոուրենս Ֆիշբոռնը, եւ գրող Սթիվեն Քինգը, նկարահանվել են հակառուսական տեսանյութում, որտեղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել են Ռուսաստանի հետ նախահամաձայնության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: