Մթերքներ, որոնք երկար ժամանակ հագեցած են պահում և թույլ չեն տալիս քաղց զգալ


08:09 , 26 հունիս, 2019

Կարմիր ձուկ

Կարմիր ձուկը մեծ քանակությամբ սպիտակուց և օգտակար օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում։ Սննդարար նյութերի նման համադրությունն օգնում է ավելի երկար ժամանակ հագեցած մնալ։ Այս ձուկը շատ օգտակար է նաև առողջության համար։ Կարմիր ձուկը նվազեցնում է դիաբետի և սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը։

Ավոկադո

Ավոկադոն օգտակար ճարպաթթուների իսկական աղբյուր է։ Նրա մեջ առկա օլեինաթթուն երկարեցնում է հագեցվածության զգացողությունը, ինչի շնորհիվ ավելի քիչ կալորիա եք օգտագործում։ Հետազոտության ժամանակ կալիֆոռնիացի հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր ամեն օր ավոկադո են կերել, 3 ժամ անց 40%-ով ավելի քիչ են ցանկացել սնվել։

Սուրճ

Սուրճի բաղադրության մեջ առկա կոֆեինն այրում է կալորիաները և քայքայում է ճարպերը։ Բացի այդ՝ սուրճը կարող է փակել ախորժակը․ սնվելուց 0,5-4 ժամ առաջ նրա օգտագործումը կարող է ազդել սովի զգացողության վրա։  Սովորաբար քաշը գցելու համար խորհուրդ է տրվում ըմպել 2 բաժակ սովորական սուրճ։ Սակայն հաշվի առեք, որ չափաքանակը կարող է փոխվել՝ կախված ինքնազգացողությունից և հավանական ազդեցություններից։