3 կեղծ փաստաթղթեր, որոնք փոխել են ողջ աշխարհը


01:14 , 26 հունիս, 2019

Մարդկությանը հայտնի են մի շարք դեպքեր, երբ ինչ-որ փաստաթղթեր կամ գրքեր ազդեցություն են ունեցել համաշխարհային պատմության ընթացքի վրա։ Սական ոչ միշտ են այս փաստաթղթերն իրական և հավաստի եղել։

Ձեզ ենք ներկայացնում 3 փաստաթուղթ, որոնք ազդեցություն են ունեցել պատմության ընթացքի վրա, սակայն իրականում կեղծ են եղել։

Սիոնյան իմաստուններ

Առաջին անգամ 1903 թվականին տպագրված այս փաստաթուղթը սիոնիստների գաղտնի հավաքի մասին զեկույց է եղել։ Իրականում այս տեքստը հորինված է եղել, որի հեղինակը այդ ժամանակների հայտնի ծայրահեղականներից Մատվեյ Գոլովինսկին է եղել։ Այն եղել է ոչ ավելին, քան հրեական հասարակությունը վարկաբեկող փաստաթուղթ։

Փաստաթուղթը ծառայեց իր նպատակին և ողջ Եվրոպայում դարձավ հակասեմիթական տրամադրությունների աճի պատճառ։ Այն նաև կարևոր դերակատարում ունեցավ մասոնական դավադրությունները հիմնավորելու գործում։

Հեմպֆերի հուշագրություն

Հեմպֆերի հուշագրությունը կեղծ ինքնակենսագրական փաստաթուղթ է, որը գրվել է որպես անգլիացի լրտեսի խոստովանություն։ Գիրքը պարունակում է անգլիացի նախկին լրտես Հեմպֆիրի ցուցմունքները, ով պատմում է Մեծ Բրիտանիայի կողմից Օսմանյան կայսրությունում իսլամը արմատախիլ անելու մտադրությունների մասին։

Հիմնականում Թուրքիայի տարածքում հրատարակված այս հուշագրության մեջ խոսք էր գնում ալկոհոլի, մարմնավաճառության և այլ միջոցներով թուրք մուսուլմաններին թուլացնելու պլանների մասին։

Ինչպես պարզվել է, Օսմանյան կայսրությունում Հեմպֆեր անունով բրիտանացի լրտես երբեք չի եղել, իսկ հուշագրությունը կեղծ է եղել, որի նպատակը թուրք հասարակության մեջ թշնամանք առաջացնելն է եղել։ Այս ամենը նպաստեց, որ առաջանա իսլամի ծայրահեղական՝ վահաբիթների ճյուղը, ովքեր խստորեն պահպանում են իսլամի բոլոր կանոնները։

Լենտուլի նամակ

Այն միջնադարյան փաստաթուղթ է, որտեղ հռոմեացի սենատոր Պուբլիյ Լենտուլը նկարագրում է Հիսուս Քրիստոսի արտաքին տեսքը։ Ըստ նրա՝ Հիսուսն ունեցել է բարձր հասակ, շագանակագույն, երկար մազեր և կարճ մորուք։ Այսինքն՝ հենց այնպիսին, ինչպիսին որ մենք իրեն պատկերացնում ենք։

Մասնագետները կարծում են, որ եթե Հիսուսը գոյություն է ունեցել, ապա չէր կարող ունենալ այն տեսքը, որը մենք ենք պատկերացնում։ Թեև Աստվածաշնչում ոչնինչ նշված չէ նրա արտաքին տեսքի և ազգության մասին, այնուամենայնիվ, մասնագետները նշում են, որ այդ տարածքում և այդ ժամանակաշրջանում այդտեղ հայտնված մարդն ընդհանրապես այլ տեսք կունենար։ Պատճառն այն է, որ երկար մազեր ունենալն այդ ժամանակ անպատվաբեր էր համարվում, իսկ սեմիտական տղամարդու միջին հասակը հասնում էր 155 սմ-ի։ Հիսուսը նաև կարող էր սև մազեր ունենալ, սակայն Լենտուլի շնորհիվ նրա արտաքինի մասին մեր պատկերացումները ամբողջովին այլ են։