Tert.am-ը գրում է.
21:03
Tert.am-ի թղթակացը Վրաստանից հայտնում է, որ արդեն 6 օր շարունակ ընթացող ակցիային զուգընթաց 6 ուսանող հացադուլ է հայտարարել, նրանք շարունակում են պահանջել Ներքին գործերի նախարարի հրաժարականը:
Ռուսաթավելի պողատայում բողոքի ակցիայի մասնակիցների թիվը գնալով ավելանում է, ակցիայի կազամկերպիչները հայտարաում են այն մասին, որ յուրաքանչյուր օր 19:00-ից 23:00-ն շարունակելու են բողոքի ակցիաներ իրականացնել մինչև իրենց պահանջները չկատարվեն:
20:35
Թբիլիսիում արդեն 6-րդ օրն է՝ շարունակվում են բողոքի ակցիաները։
Հիշեցնենք, որ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիաները սկսվել էին հունիսի 20-ին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին:
Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:
Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել էին խորհրդարանի շենքը, մի քանի անգամ փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են կառավարության անդամների՝ խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ