Թրամփը հերքել է սեռական ոտնձգության մասին Քերոլի մեղադրանքը


23:20 , 25 հունիս, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 24-ին՝ երկուշաբթի օրը, հայտարարել է, որ գրող Է. Ջին Քերոլը «ամբողջովին ստում է»․ վերջինս մեղադրել է Թրամփն Նյու Յորքի խանութներից մեկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ բռնաբարության համար՝ հաղորդում է CNN- ը:

Ամերիկյան The Hill թերթին տված բացառիկ հարցազրույցում նախագահը մանրամասնորեն հերքել է բոլոր մեղադրանքները։

«Ամենայն հարգանքով կասեմ, որ նախ՝ նա իմ ճաշակով չէ, երկրորդ՝ նման բան չի եղել, պա՞րզ է»,- ասել է Թրամփը։

Քերոլը նախկինում ասել էր CNN-ին, որ Թրամփը Bergdorf Goodman խանութում իրեն հանդերձարան է մտցրել և փորձել բռնաբարել։