Արքայազն Հարին և Մեգան Մարքլն ավելի քան 3 մլն դոլար են ծախսել տան վերանորոգման համար


20:00 , 25 հունիս, 2019

Արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի տան վերանորոգման արժեքը կազմել է 2․4 մլն ֆունտ (ավելի քան 3 մլն դոլար), հաղորդում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ խոսքը Frogmore քոթեջի վերանորոգման մասին է։

Նշվում է, որ 2․4 մլն ֆունտը վերցվել է թագավորական ընտանիքի ամսական նպաստից, որը ֆինանսավորում են Մեծ Բրիտանիայի հարկատուները։

Սակայն արքայազն Հարին և Մեգան Մարքլն իրենք են վճարել կահույքի և տեխնիկայի համար։