New York Times. «Էրդողանը կրեց իր քաղաքական կարիերայի ամենամեծ պարտությունը»


22:10 , 25 հունիս, 2019

Ermenihaber.am-ը գրում է.

Ամերիկյան մամուլը լայնորեն արձագանքել է Թուրքիայում հունիսի 23-ին տեղի ունեցած Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքներին։

Հրապարակումներում մասնավորապես շեշտվել է այն հանգամանքը, որ վերընտրության արդյունքում ձայների տարբերությունն անհամեմատ ավելի է մեծացել։ «The Wall Street Journal»-ը նշել է, որ այս արդյունքը ըստ էության ավելի ակներև դարձրեց իշխող քաղաքական ուժի ներկուսակցական խնդիրները։

Մեկ այլ հեղինակակավոր  պարբերականի՝ «New York Times»-ի հրապարակման մեջ իշխող կուսակցության նշյալ պարտութունը բնութագրվել է որպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական կարիերայի մեծագույն պարտություն։

Ըստ «New York Times»-ի՝ Ստամբուլում Էրդողանի և իր կուսակցության 25-ամյա իշխանությունն ավարտվել է, և Էրդողանի անպարտելիության միֆն արդեն հօդս է ցնդել՝ խարխլելով նրա իշխանության հիմքերը։