Թբիլիսիում տուժածներից երկուսին արհեստական շնչառության ապարատ է միացված


21:00 , 25 հունիս, 2019

Panorama.am-ը գրում է.

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում  բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից կիրառած ուժի ու կրակոցների հետևանքով տուժած 13 քաղաքացի շարունակում է մնալ հիվանդանոցում։

Նրանցից մեկը ոստիկան է։ «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ,  տուժածներից երկուսին արհեստական շնչառության ապարատ է միացված։

«Նրանց վիճակը գնահատվում է կայուն, կա դրական դինամիկա։ Տուժածներից մեկին ապարատը կարող են շուտով հանել»,-հայտնել են լրագրողներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ