Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործի քննությունն ավարտվել է


19:10 , 25 հունիս, 2019

Panorama.am-ը գրում է.

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով հերթական դատական նիստը։

Հայցվորի ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք նախորդ նիստերի ընթացքում արտահայտել են դիրքորոշում  հաշտության համաձայնագիր  կնքելու վերաբերյալ, մյուս կողմից որևէ քայլ չի ձեռնարկել, ցանկություն չեն հայտնել, այդ իսկ պատճառով հաշտության որևէ եզրեր չեն գտնում։

Նախագահող դատավոր Աիդա Դավթյանն ասաց, որ մինչև դատաքննության ավարտը կողմերը կարող են գալ համաձայնության, այդ իսկ պատճառով դատավորը ևս մեկ անգամ ճշտում է։

Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի ընդդեմ Արթուր Գագիկի Վանեցյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու պահանջով  հայցադիմում էր ներկայացրել։ Պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ նախորդ տարվա սեպտեմբերի 11-ի ասուլիսում ԱԱԾ տնօրե Արթուր Վանեցյանի հայտարարություններն չեն արատավորում Սեդրակ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը, չեն հանդիսանում զրպարտություն։

Հայցվորի ներկայացուցիչ Անի Ալավերդյանն ասաց, որ հայտարարությունում ներկայացված փաստացի տվյալներն ամբողջությամբ չեն համապատասխանում  իրականությանը, արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը։ Նա նշեց, որ պատասխանողը պետք է ապացուցի փաստացի տվյալների իրականության համապատասխանությունը, քանի դեռ չի ապացուցել,  այդ փաստացի տվյալները համարվում են ահիմն, իրականությանը չհամապատասխանող։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ