Թուրքիայի վարչապետը և ԱՄՆ նախագահը քննարկել են Սիրիայի հարցը


10:43 , 25 հունիս, 2013

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

Կողմերը քննարկել են Բաշար Ասադի կողմից սիրիացիների նկատմամբ քիմիական զենք կիրառելու հարցը:

Սիրիայի հարցի քաղաքական լուծման համար Թուրքիան և ԱՄՆ-ը պետք է միասին աշխատեն՝ շարունակելով աջակցություն ցուցաբերել Սիրիայի կոալիցիային և Բարձրագույն ռազմական խորհրդին:

Կողմերը քննարկել են նաև Գեզի այգու հետ կապված իրավիճակը: