Ռուսաստանից դեպի Վրաստան չվերթերի արգելքը կպահպանվի մինչև տարեվերջ


19:20 , 25 հունիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանից դեպի Վրաստան չվերթերի արգելքը կպահպանվի մինչև տարեվերջ։ Այս մասին Известия-ի հետ զրույցում հայտնել է Զբոսաշրջության ինդուստրիայի ռուսական միության փոխնախագահ Յուրի Բարզիկինը:

«Մենք դեռ որևէ առաջընթաց չենք տեսնում Վրաստանի կողմից»,- ասել է նա` հավելելով, որ չվերթերը չեն վերականգնվի, քանի դեռ Վրաստանում չի փոխվել ռուսատյաց հռետորաբանությունը:

Բարզիկինը հավելել է, որ եթե անգամ արգելքը հանվի, ռուսաստանցիները չեն շտապի տուրեր ամրագրել: