Նորմալ չէ, երբ մեծամասնությունն ամեն օր քաղաքական հարցերի մեջ է


16:57 , 25 հունիս, 2019
Հայաստանում կա ռեալ աշխատանքի, ստեղծելու, քարը քարի վրա դնելու կարիք։ Քաղաքական հարցերը պետք է քննարկեն ու դրա մասին խոսեն քաղաքական գործիչները, կուսակցությունները, իսկ հասարակության 95 և ավել տոկոսը պետք է զբաղվի իր առօրյա գործերով ու խնդիրներով։ Նորմալ չէ, երբ մեծամասնությունն ամեն օր քաղաքական հարցերի մեջ է։ Դա նշանակում է՝ ռեալ գործ անողները պակասում են։ Մեծամասնությունը պետք է զբաղվի քաղաքականությամբ ընտրությունների ժամանակ իր քվեարկությամբ։ Սա նորմալ է․ ով էլ գա իշխանության, ոչ հրաշագործ է լինելու, ոչ էլ ձեր փոխարեն ձեր երեխեքին է պահելու, ժամանակի անիմաստ կորուստ է չլինել քաղաքականության մեջ ու ժամանակը վատնել դրա վրա, գնացեք, լեզու սովորեք, կատարելագործվեք ու լավ աշխատանքի անցեք։ Արդեն չեմ զարմանում, երբ ինչ-որ գյուղում առաջին հարցը ոչ թե իրենց վատ ճանապարհի, այլ ինչ-որ քաղաքական հարցի մասին է, սա նորմալ չէ։ Եկեք փոխվենք, ժողովուրդ ջան, ազգիս նյարդը միշտ շատ լարված է, սա ո՛չ նախկինում, ո՛չ հիմա լավ բանի չի բերի։