Ինչ անել այն բանից հետո, երբ ուտելիս չափն անցել եք


10:38 , 25 հունիս, 2013

«Marie Claire» ամսագիրը կազմել է այն մթերքների ցուցակը, որոնք կօգնեն ավելի արագ վերականգնվել ճոխ ընթրիքից կամ կոկտեյլային երեկույթից հետո:

Վարկանիշի առաջին հորիզոնականում սխտորն է: Այն ակտիվացնում է էնզիմները, որոնք փշրում են տոքսինները, իսկ ալիցինը և սելենը, որոնք մտնում են սխտորի կազմի մեջ, օգնում են լյարդին մաքրվել: Օգտակար է նաև սոխը:

Երրորդ հորիզոնականում է ավոկադոն: Այդ միրգն օգնում է օրգանիզմին արտադրել այնպիսի նյութեր, որոնք հարկավոր են տոքսինների հեռացման համար:

Բրոկոլին և կաղամբների այլ տեսակները զբաղեցրել են չորրորդ հորիզոնականը, քանի որ ընդունակ են նպաստելու լյարդում էնզիմների արտադրությանը:

Հինգերորդ հորիզոնականում թուրինջի հյութը և կանաչ թեյն են: Նույնիսկ եթե դուք ախորժակ չունեք, խմեք դրանցից որևէ մեկը, և ձեր ինքնազգացողությունն արագ կկարգավորվի: 

Աղբյուրը` 1in.am