Թաիլանդում գեր ոստիկաններին ուղարկում են ճամբար, որպեսզի կարգավորեն ֆիզիկական կեցվածքը. պետք է ազատվել ավելորդ քաշից (Photo)


21:30 , 25 հունիս, 2019

Թաիլանդի ոստիկանների համար նոր, հատուկ ծրագիր են մշակել: Կառավարության կարծիքով՝ ոստիկանները պետք է հատուկ դասընթացներ անցնեն, որպեսզի պահպանեն սպորտային կազմվածքը:

Պան Չոնք ճամբարում 200-ից ավելի ոստիկաններ կան: Նրանք սպորտային ակտիվ կյանք են վարում, հեծանիվ են քշում և խիստ դիետա են պահում:

Չանտարակ անունով սերժանտը, ով ծրագրի պատասխանատուն է, ասում է, որ ոստիկանների համար դժվար է այսպիսի կյանք վարելը, քանի որ նրանք բավականին գեր են: Նրանք դանդաղ են շարժվում, ինչն էլ դժվարեցնում է նրանց գործը լավ կատարել:

«Սա ուղղակի անթույլատրելի է»,- ավելացրել է սերժանտը:

Չանտարակը կոնկրետացրել է, որ ընտրվում են այնպիսի ոստիկաններ, որոնք շատ վատ ֆիզիկական պատրաստվածություն ունեն:

Բայց դեռ հույս կա, քանի որ արդեն 10-ից ավել ոստիկաններ 20 կգ քաշ են կորցրել, իսկ հիմա շատ լավ են զգում իրենց:

Ասում են, որ Ուզբեկստանում նմանատիպ ծրագիր է իրականացվում: Երկրի ղեկավարը շեշտել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները 3-6 ամիս ժամանակ ունեն, որպեսզի ազատվեն ավելորդ քաշից, այլապես աշխատանքից կհեռացվեն: